Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի կայացել․ հայտարարություն

513views

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաևը, ամերիկացի Էնդրյու Շոֆերը և ֆրանսիացի Բրիս Ռոքֆեյն այսօր հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ ։ Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները ցավում են, որ հնարավոր չի եղել Ստոկհոլմում իրենց հովանու ներքո անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Նրանք պատրաստակամություն են հայտնում նման հանդիպում կազմակերպել, երբ հանգամանքները թույլ տան, շարունակելու սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»։

Leave a Response