ԵՊՀ ավելի քան 50 դասախոս հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։
Նրանք հանդես են եկել հայտարարությամբ.
«Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։