Ժամանց

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով

3.5kviews

Հանրապետության տարածքում՝ մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 17-18-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 -3, վաղը ցերեկը` +5 +7:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,

Կոտայքի լեռներում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -3 -5, ցերեկը` +3 +6,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,

Լոռիում գիշերը` -7 -12, ցերեկը` +1 +6,

Տավուշում գիշերը` -4 -9, ցերեկը` +4+8,

Արագածոտնի լեռներում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1 -3, ցերեկը` +5 +8,

Արարատում գիշերը` -1-3, ցերեկը` +6 +9,

Արմավիրում գիշերը` -1-3, ցերեկը` +6 +9,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -1-3, ցերեկը` +6 +9,

Սյունիքի հովիտներում գիշերը` 0 -5, ցերեկը` +7 +10,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -7 -12, ցերեկը` +1+6,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0 -7, ցերեկը` +7 +10:

Leave a Response