Կյանքը de factoՀասարակություն

Զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր ծառայությունից

470views

Կառավարությունն այսօր հավանություն տվեց պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին պարտադիր զինծառայությունից ազատելու օրինագծին։

Գործող օրենսդրությամբ զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանվում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

Մինչդեռ կառավարությունը կարծում է, որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է․ «Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»։

Leave a Response