Ֆիլիպիններում հրդեհի հետևանքով մոտ 150 000 դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ է ոչնչացել
7.7k
Ֆիլիպիններում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ավելի քան 148 600 չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութ է այրվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, բռնկումը տեղի է ունեցել Հարավային Զամբոանգ նախանգի վարչական շենքերից մեկում:
Երկրի նախագահ Հարի Ռոկեի մամուլի քարտուղարը երեքշաբթի առցանց ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ «առնվազն 100 000 չափաբաժին պատվաստանյութ է ոչնչացվել»:
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով պետական մարմնի տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել է AstraZeneca-ի պատվաստանյութի 9176 դեղաչափ, 14 400 դեղաչափ՝ Moderna-ից, 36 164՝ Sinovac –ից, 88 938՝ Pfizer-ից: Նշվում է, որ Moderna-ի դեղամիջոցը նախատեսված էր 12-17 տարեկանների իմունիզացման համար:
add a comment