Արժեքներ

Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում

3.2kviews

Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 — մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական ​​հուշարձանների ցանկը:

51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաեւ Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում»։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։

Գառնու հեթանոսական տաճարը Հայաստանում կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում՝ Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Պատմաճարտարապետական ​​համալիրը գտնվում է համանուն ժամանակակից գյուղի կողքին։

Գառնու տաճարը միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։

Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:

Երկրորդ տեղում էր հին հռոմեական երկնքի աստծո, լույսի, ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի ու ավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68) եւ գտնվում էր մ.թ. հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան):

Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում՝ հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։

 

Leave a Response