Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet-ը:
Առաջինը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղն էր մարտի 10-ին ահազանգել այն մասին, որ մայրաքաղաքի պատմական Ուլուս թաղամասում խանութներ են կառուցելու պատմական հայկական գերեզմանատան վրա:
Մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր. «Գիտական աղբյուրներում ասվում է, որ այս տարածքը եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանատուն:
Անօրինական փորման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանի կողմից տարվել են ուսումնասիրման:
Չնայած այս ամենին՝ այս տարածքում շինարարության շարունակումը մեծ անարգանք է անատոլիական հողերում բազմամշակութայնության նկատմամբ:
Սա բարբարոսություն է, մարդու իրավունքների ոտնահարում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում