Կյանքը de factoՀասարակություն

Այսօր Գրողների միջազգային օրն է

416views

Այսօր Գրողների միջազգային օրն է, որը 1986թ. մարտի 3-ից նշվում է P.E.N. ակումբի կողմից:

Ակումբի անվանումն առաջացել է «բանաստեղծներ», «էսսեիստներ», «վիպասաններ» (Poets, Essayists and Novelists) բառերի առաջին տառերից, բայց ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև` լրագրողներին ու պատմաբաններին:

Միջազգային «Պեն» ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրել է անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում: Ակումբի առաջին նախագահն էր Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:

 

Leave a Response