
507views
Ամեն տարի՝ օգոստոսի 9-ին, նշվում է Գրքասերների միջազգային օրը:
Ի սկզբանե ծնունդ առնելով ԱՄՆ-ում՝ տոնը շատ արագ, շնորհիվ ընթերցասեր մարդկանց, տարածվում է ամբողջ աշխարհում:
Համաշխարհային դարձած այս տոնն այսօր նշում են բոլորը՝ գրողները, բանաստեղծները, գրականագետները, հրատարակիչները, տպարանները, գրախանութները և, իհարկե, ընթերցողները` այն մարդիկ, ում համար իրականում ստեղծվում է գիրքը, և հենց նրանց է, առաջին հերթին, նվիրված Գրքասերների համաշխարհային օրը:
Ընթերցանության հանդեպ սերն այն եզակի սերերից է, որն ընդունակ է արարելու, ստեղծելու, վերափոխելու, իմաստավորելու, պահպանելու…. և թող որ այդ սերն ամեն օր «վարակի» ավելի ու ավելի շատ մարդկանց:
add a comment