Կյանքը de factoՀասարակություն

Հայաստանը մտադիր է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգել մինչև 2036 թվականը

207views

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարձգել մինչև 2036 թվականը՝ ռուս մասնագետների ներգրավմամբ․ այս մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակության այցից հետո Կոլսկի ԱԷԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Հայկական ԱԷԿ-ը մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման երաշխիքն է: Ընդգծելով ատոմակայանի շահագործումը երկրի համար` մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում արդյունաբերությունն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ և մտադիր ենք երկարաձգել ատոմակայանի շահագործումը առնվազն մինչև 2036 թվականը », — հաղորդագրությունում մեջբերված է Վարդանյանի խոսքը։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը շեշտել է, որ Ռուսաստան այցը ձեռնարկվել է «Կոլսկի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու փորձին ծանոթանալու համար, որի նախագիծը ներկայումս մանրամասն ուսումնասիրվում է Հայաստանում»:

Leave a Response