Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը եւ Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ


Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է COVID-19-ի ճգնաժամի հետեւանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական եւ այլ ոլորտների բարեփոխումների աջակցմանը:
Հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերը բարեփոխումների ոլորտում, եւ այս համատեքստում հեղինակները ողջունում են դատաիրավական եւ ոստիկանության համակարգերում բարեփոխումների իրականացման Հայաստանի պատրաստակամությունըանգամ COVID-19 ճգնաժամով պայմանավորված դժվարին պայմաններում: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանինդատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում»: Պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, որ Հայաստանի կողմից իրավունքի գերակայության, արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների հաջող իրականացումը նոր խթաններ կստեղծի եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու եւ հետագա համագործակցության համար: Անդրադառնալով COVID-19-ի հետեւանքով ստեղծված ճգնաժամին գործընկերները նշել են, որ Եվրոպական միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը եւ գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքինամրապնդելով համերաշխությունը եւ միջազգային համագործակցությունը: Այսպես, ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը 40 միլիոն եվրոյից այն հասցնելով մինչեւ 65 միլիոն եվրոյի, ինչպես նաեւ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություներկկողմ աջակցության դրամաշնորհների տեսքով: Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով արդեն ապահովվել է մարդասիրական օգնության փաթեթների բաշխումն ավելի քան 3000 անապահով տնային տնտեսությունների Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում: Բացի այդ, 350 դպրոցահասակ երեխաներ հնարավորություն կստանան օգտվելու հեռավար ուսուցման գործիքներից ապահովելով կրթության հասանելիության իրենց իրավունքի իրացումը:
Ա. Կուբիլիուսը եւ Գ. Աբրահամյանը նշել են, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ռազմավարապես ամրապնդված գործընկերության: Ընդգծելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու եւ Առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը` պատվիրակությունների ղեկավարները հույս են հայտնել, որ առավել սերտ համագործակցության եւ շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը մոտ ապագայում:


Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը եւ Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*