Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր
3.8k
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:
Մուսինյանը հաղորդել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Նշենք, որ Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահները հանդիպել էին նաև 2020 թվականի հոկտեմբերի 21-ին «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով»:
add a comment