Կյանքը de factoՀասարակություն

Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը

2.4kviews

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպումն ընթանում է Կրեմլում:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Leave a Response