Կյանքը de factoՀասարակություն

Հունիսի 8-ին՝ քննարկում, 9-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է առաջիկա անելիքների մասին

378views

«Դիմադրություն» շարժումը հայտարարել է հունիսի 8-9-ի անելիքների մասին։ Ըստ այդմ՝ հունիսի 8-ին՝ ժամը 20.00, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Հայաստանը երեկ, այսօր և վաղը թեմայով» քննարկում, որին կմասնակցեն  ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ պատգամավորները։

Հունիսի 9-ին՝ ժամը 19.30, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Դիմադրություն» շարժումը երթով գնացել է Հայաստանում ԵՄ գրասենյակ, որտեղ բողոքի ակցիա է արել, ապա ԵՄ գրասենյակ փոխանցել ընդդիմադիր երկու խմբակցությունների հայտարարությունը, որում ԵՄ գրասենյակին և ԵՄ դեսպանին մեղադրում են այս օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունների վրա աչք փակելու մեջ։

Leave a Response