Կյանքը de factoՄիջազգային

ՀԱՊԿ քարտուղարը Հայաստանից դեռևս փաստաթղթեր չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված դիմումի վերաբերյալ. լրատվամիջոցներ

1.7kviews

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կազմակերպության քարտուղարը դեռ Հայաստանից փաստաթղթեր չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված դիմումի վերաբերյալ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Ինչպես փոխանցում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:

«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Response