Հայտնի է Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը
![](https://gmpress.am/wp-content/uploads/2020/10/1601985033_3-e1601987470441.jpg)
2.8kviews
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին ներկայացվելու է տեղեկատվություն ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից անցկացվող աշխատանքների վերաբերյալ:
add a comment