Ժամանց

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

11.4kviews

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը. տեղեկացնում են ՀՖՖ-ից: Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Leave a Response