Հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի ԶՈՒ 2 սահմանախախտ զինծառայողի, որոնք ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին
457
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
add a comment