Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 108, մահացության ցուցանիշը՝ 303:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 15 108
2. Ռուսաստան – 7027
3. Իրան — 4593
4. Ադրբեջան – 3676
5. Թուրքիա – 3311
6. Վրաստան – 414
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան — 303
2. Իրան – 265
3. Ռուսաստան – 122
4. Թուրքիա –79
5. Ադրբեջան – 54
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 134, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 783 է, մահվան դեպքերինը՝ 1172:
Մեկ օրում առողջացածների թիվը 266 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40089, փաստացի բուժվողներինը՝ 3522 (մեկ օրում նվազել է 134-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը: