ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին ձեռներեցներ» կրթական, դրամաշնորհային ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին

2.3kviews
ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» կրթական, դրամաշնորհային ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված գործող բիզնեսների համար: Ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող կանայք, ովքեր.
✅ ունեն ՀՀ քաղաքացիություն,
✅ 18 և բարձր տարիքի են,
✅ ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,
✅փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր (եթե բիզնեսը գրանցված է)
✅  պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
✅պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։
Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ` bit.ly/AGBUWE2021
Լրացրե՛ք դիմում-հայտն այստեղ` bit.ly/AGBUWEApply
Դիմելու վերջնաժամկետ` 20 սեպտեմբերի 2021թ:

Leave a Response