Կյանքը de facto

2021-ին Արցախից պետք է ներկրվեր 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն Արցախում ՀէԿ-երի կորստի պատճառով դրան կփոխարինեն ՀՀ ներքին ռեսուրսները, ինչն ինչն ավելի թանկ կլինի․ փոխնախարար

3.9kviews

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, կորուստը եղել է 112,5 մեգավատ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ տրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,- ասաց Վարդանյանը:

Փոխնախարարը նշեց՝ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն, հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով, այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան:

Leave a Response