Կյանքը de factoՀասարակություն

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

3.2kviews

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժան Ասելբորնին՝ պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

Leave a Response