Կյանքը de factoՀասարակություն

Համածառայակցի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ

563views

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Leave a Response