
350views
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Հինգ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7:10-ին, ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Այդ պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։
Պատերազմից անցել է հինգ տարի, սակայն մինչ օրս պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ոչ ոք և ոչինչ չի մոռացվել։ Ժամանակը կգա, և յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս եղեռնագործության համար։
add a comment




