
Սեփական անձի նկատմամբ իրական հոգոտարությունը դա բոլորվին էլ աղով լոգանքը, գնումները կամ շոկոլադե տորթը չեն, այլ սեփական կյանքը կառուցելու ընտրությունը, որպեսզի ստիպված չլինեք անընդհատ փախչել դրանից: Եվ դա հաճախ նշանակում է, որ պետք է անել այն բաները, որոնք ամենաքիչն եք ցանկանում անել: Սա նշանակում է անկեղծորեն նայել անհաջողություններին և հիասթափություններին և որոշել, թե ինչ եք անելու դրանց դեմ:
Դա նշանակում է ընդունել, որ ձեր որոշ ցանկություններ չեն բավարարվի: Դա նշանակում է կարողանալ թողնել այն, ինչ պետք է թողնել: Ընտրել նորը:
Հոգատարություն սեփական անձի նկատմամբ նշանակում է ապրել առանց այլ մարդկանց անընդհատ կրկնօրինակելու և սեփականը գտնելու, որը կարող է դուր չգալ մյուսներին, բայց որը ձեզ հարմար է:
Դա նշանակում է ինքդ քեզ սովորական ու ներդաշնակ լինելու հնարավորություն տալ…լինել աննկատելի: Հանգիստ եղեք, երբ խոհանոցը երբեմն կեղտոտ է, և հասկացեք, որ իդեալական կերպարը և շփումը կեղծ ընկերների հետ կյանքի հիմնական նպատակները չեն:
Այն աշխարհը, որտեղ հոգատարությունը դարձել է սպառողական միտում, հիվանդացած է: Եթե զգում եք, որ պարբերաբար կախված եք «պահանջարկ-առաջարկ» սկզբունքից՝ նշանակում է, որ իրականում դուք հեռու եք իրական հոգատարությունից ինքներդ ձեր նկատմամբ:
Ձեր մասին հոգ տանել նշանակում է լինել սեփական կյանքի հերոսը, ոչ թե զոհը: Սա նշանակում է վերաիմաստավորել այն ամենը, ինչ ունեք և փոխել առօրյան, որպեսզի ստիպված չլինեք դրանից փախչել՝ հանգստանալու կամ շունչ քաշելու համար:
Դա նշանակում է դադարեցնել կյանքի այն առաջնահերթությունը, որը լավ տեսք ունի՝ այն կյանքից առաջ, որտեղ քեզ լավ ես զգալու:
Դադարեք կախվել որոշ նպատակներից, որպեսզի ուժ ունենաք հոգ տանելու իսկապես կարևորներին հասնելու մասին: Եղեք ազնիվ, նույնիսկ եթե դա ոչ բոլորին է դուր գալիս:
Ի վերջո, պետք է բավարարել սեփական ցանկություններն ու կարիքները՝ դադարելով այդքան կախված լինել ուրիշներից և անհանգստանալ նրանց կարծիքների ու գնահատականների համար: Պետք է դառնալ այն մարդը, ում կցանկանայիք և ում կոչված եք դառնալու: Դառնալ այն մեկը, ով գիտի, որ պղպջակներով լոգանքները և շոկոլադե բրաունիները կյանքը վայելելու, այլ ոչ թե դրանից փախչելու միջոցներ են:
Աղբյուրը՝ Thoughtcatalog.com