Կյանքը de factoՀասարակություն

ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով

4.7kviews

Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ  տնօրենի պաշտոնում գտնվելու ժամանակ ենթադրյալ   լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեկտեմբերին կարճվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«ՀՀ ՔՕ-ի 309.1 մասով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, ՀՔԾ վարույթ ընդունված գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ԱԱԾ-ում աշխատանքի էր  նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: Այդ փաստի առթիվ էր հարուցվել քրեական գործը։

Leave a Response