Կյանքը de factoՀասարակություն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհ է բռնկվել

993views

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 20 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 60 բնակիչ։

Leave a Response