Կյանքը de factoՀասարակություն

Հայ երիտասարդը ամենակարողն է. Հայաստանի Երիտասարդական կենտրոնի ղեկավար

523views
Երիտասարդների միջազգային օրվա առթիվ Հայաստանի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Ռաֆայել Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. <<Երիտասարդություն, հրաշալի է ասված, բայց նաև որպես երիտասարդ կավելացնեմ` երիտասարդությունը հանուն հայրենիքի, հանուն ժողովրդավարության: Սա է հիմնական սկզբունքը, որը կարող է խոստանալ լուսավոր ու խաղաղ ապրելու հեռանկար։
Հասարակության մեջ երիտասարդությունն այն ուժն է, որը պետք է կարողանա միավորել բոլորին`անկախ տարիքից, մասնագիտությունից և հայացքների տարբերությունից, որպեսզի կարողանանք ունենալ միասնական ու խաղաղ հասարակություն։
Թվում է դյուրին է տարիքային այս շրջանը, սակայն իրականում մեծ բեռ է դրված մեր`երիտասարդներիս ուսերին։
Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կարողանա ընտանիք կազմել, մասնագիտություն յուրացնել, հասարակության մեջ սեփական դերի նկատմամբ վերաբերմունք ձեռք բերել։
Երիտասարդությունը արժեքավոր տարիք է, որն իր ազդեցությունն է թողնում սովորույթների վրա և նաև կատարվում է հակառակը։
2020 թվականը, ցավոք, կրկին արձանագրեց իր ժամանակահատվածի պատմության էջերում, որ հայ երիտասարդը ամենակարողն է։ Նա և´ լավ բժիշկ է, և´ լավ ընկեր, և´լավ շինարար, և´ լավ երաժիշտ, հրաշալի հայր, անզուգական եղբայր և անհամեմատելի նվիրյալ։ Այսօր մեր ապրած ամեն ժամի համար բոլորս երախտապարտ ենք մեր  հերոս նահատակներին, որոնց մեծամասնությունը կրկին երիտասարդներ էին։
Եվ վերջապես երիտասարդությունը հաստատում է, որ անհատը հասուն է և գիտակից իր որոշումների մեջ, ուստի ես հավատում եմ այն լուսավոր տեսլականին, որ հայ երիտասարդությունը կարող է գործել ի շահ իր երկրի՝ նրանում ժողովրդավարության զարգացման համար։
Շնորհավորում եմ մեզ`բոլորիս երիտասարդների միջազգային օրվա առթիվ և մաղթում հավատի ամրապնդում, գալիքի հանդեպ մեծ հույս և ապագայի հանդեպ
նպատակասլացություն>>։

Leave a Response