Կյանքը de factoՀասարակություն

Այսօր մասշտաբներն ավելի մեծ են․ Իշխան Սաղաթելյան

447views

Ընդդիմադիմության առաջնորդներն ու քաղաքացիները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան սկսել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։ Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ են փակվել, որոշ գործողությունների մասնակցում են նաև ընդդիմության առաջնորդները։

«Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ կուզե ջնջիկ մեզի», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին, քշենք վերջին թուրքին» վանկարկումներով իրականացվում են ակցիաներ։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկհայտ է, որ այսօր մասշտաբներն ավելի մեծ են․«Ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, ցանկանում ենք փողոց փակել, բայց արդեն բոլոր փողոցները փակ են, բռավո մեր հայրենակիցներին, ու սա մաբողջ Հայաստանում է այսպես։ Ժողովուրդը ոտքի է հելնում օրեցօր»։

Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել որոշ քաղաքացիների։

Leave a Response