Կյանքը de factoՄիջազգային

Իսրայելցի գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

476views

The Jerusalem Post-ը գրում է, որ ամերիկա-իսրայելցի գիտնական Իսրայել Չարնին իր նոր՝ «Հայոց ցեղասպանությանն Իսրայելի չհաջողված պատասխանը․ ժխտում, պետական խաբեություն, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման» գրքում խոսել է Թուրքիայի ճնշման ներքո Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մասին՝ կոչ  անելով Իսրայելի կառավարությանը ճանաչել այդ փաստը:

Այս տարի հրատարակված գրքում հեղինակը բացահայտել է, թե ինչպես է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում ճնշել Իսրայելին։

Գիտնականը նշել է, որ Թուրքիան դեմ էր, որ Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունն, ու այդ պահանջը կատարվել է։ Ճնշումները ներառել են նաև սպառնալիքներ։ Նա նշել է, որ դրանց միջոցով Թուրքիան Իսրայելին ստիպել է կատարել իր պահանջները։

Չարնին կարծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման փաստարկն օգտագործվել է՝ Իսրայելը Թուրքիային և Ադրբեջանին մոտ պահելու համար։ Նրանք, ովքեր դեմ են ցեղասպանության ժխտմանը, պնդում են, որ այդ քայլը հակասում է Իսրայելի ոգուն։

Գրքում հեղինակը նշում է նաև, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1982 թվականին կազմակերպված համաժողովի ընթացքում:

Leave a Response