Իտալիան Հայաստանը հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է երկիր մուտք գործել որոշակի պայմաններով
![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/10/2021-04-26T092550Z_100741138_RC2L3N90B3D2_RTRMADP_3_HEALTH-CORONAVIRUS-ITALY-750x450.jpg)
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկրներ հեռացվել են D ցուցակից, որը ներառում է երրորդ երկրներ, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա որոշակի պայմաններով։
Ինչպես գրում է SchengenVisaInfo.com-ը, Հայաստանը ցանկից բացառված երկրների ցանկում է։
Իտալիայի առողջապահության նախարարության վերջին թարմացված ցուցակի համաձայն՝ այդ երկրների թվում են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանաը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն։
Այդ երկրները տեղափոխվել են «E» ցուցակ, ինչը նշանակում է, որ այդ երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտքն Իտալիա միայն կարևոր նպատակների համար՝ մուտքի կանոնների խիստ պահպանման պայմաններում, փոխանցում է: