Ժամանց

Հայաստանում ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

1.2kviews

Հանրապետության տարածքում hունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։


Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում

Leave a Response