ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև մեկ միլիոն դրամ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը:
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են:
Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում (կցվում է):
Ներկայացված հայտերը քննելու և 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը (կազմը կցվում է):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (հեռախոս՝ 010599629, դիմել Արմեն Սարգսյանին) բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):