Այսօր իր ծննդյան 72-ամյակն է նշում տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Բաբկենի Կնյազյանը:
Ն.Կնյազյանը ՀՀ -ում և դրա սահմաններից դուրս մեծ հարգանք վայելող գիտնական է, ում բազմամյա վաստակն անգնահատելի է գիտության և մանկավարժական գործունեության մեջ:
Ն.Կնյազյանը ավելի քան 248 գիտական հոդվածի և արտոնագրի հեղինակ է: Նրա նախաձեռնությամբ Հայաստանում ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից կազմակերպվել է 6 Միջազգային գիտաժողով՝ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» թեմայով, նաև՝ բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել Միջազգային ու Հանրապետական գիտաժողովներում:
Ն. Կնյազյանի գիտական գործունեությունը նոր խոսք է ավելացրել անօրգանական և սիլիկատային նյութերի քիմիայի բնագավառում:
gmpress.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է մեծանուն գիտնականին՝ ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ՝ գիտական ու մանկավարժական գործունեության մեջ: