Կյանքը de factoՄիջազգային

Հայաստանը կանգնած է 13 տարի առաջվա իրադարձությունները վերապրելու վտանգի առջև. «Կոմերսանտ»

2.1kviews

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է մարտի մեկին Երևանում սպասվող հանրահավաքներին, որի մասին ավելի վաղ հայտարարել էին Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմության ներկայացուցիչները:

«Երկիրը կանգնած է 13 տարվա հնության իրադարձությունները վերապրելու առաջ: Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական ամսաթվերից մեկը 2008 թվականի մարտի մեկն է եղել, երբ հակակառավարական ցույցերի ժամանակ 10 մարդ էր զոհվել, նոր արձագանք է ստացել: Ուղիղ 13 տարի անց Երևանում պետք է իշխանության կողմնակիցների և հակառակորդների երթեր տեղի ունենան»,- նկատում է պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ «քաղաքական ճգնաժամը Հայաստանում հանգեցրել է խորհրդանշական պահի, որը գործընթացի բոլոր մասնակիցների մոտ տհաճ ասոցիացիաներ է առաջ բերում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարտի մեկին 18:30-ին հանրահավաք տեղի կունենա Հանրապետության հրապարակում, որի ժամանակ կանդրադառնա մարտի մեկի գործի քննության արդյունքներին:

Leave a Response