ԱրժեքներԿյանքը de facto

Կրթաթոշակներ՝ արցախցի շուրջ 300 երիտասարդներին

281views

Արցախից Հայաստան տեղափոխված շուրջ 300 երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում։ Տեխնոլոգիական, գիտական ու կրթական ոլորտի 9 ընկերություն ու հիմնադրամ միացել է Armenian Cod Academy-ի  և Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի «Tech for Artsakh» նախաձեռնությանը, որով կրթաթոշակներ կտրամադրվեն արցախցի երիտարդներին։

«Tech for Artsakh» ծրագրին միացած  9 ընկերություններից մեկը PMI Science գիտահետազոտական կենտրոն է։ Ընկերության համար առաջնային է բիզնես-հասարակություն-պետություն շղթայի ձևավորումը, երկրի համար տեսանելի ու լավ ապագայի կառուցումը։ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ կարևոր է, որ երիտասարդները, հատկապես արցախցի երիտասարդները, իրենց ապագան կապեն Հայաստանի հետ։ Հենց այս  շարժառիթներով էլ ընկերությունը միացել է նախաձեռնությանը։

«PMI Science-ը,  այս նախաձեռնությանը միացած մյուս ընկերությունների հետ կսահմանի նոր ստանդարտներ ու ձևաչափեր տեխնոլոգիական ոլորտում։ Մենք այսօր շատ կարևոր խնդիրներ ունենք լուծելու։

Մինչև մեր հասարակությունը զբաղված է տեղահանված արցախցիների սոցիալական կարիքների լուծմամբ, առաջատար տեխնոլոգիական ընկերությունները պետք է մտածեն տեղահանված բնակչության ապագա սերունդների համար ապագա ձևավորելով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը։

ACA-ն արցախցի երիտասարդներին առաջարկելու է տեխնոլոգիական ոլորտի ամենատարբեր կրթական ծրագրեր՝ տվյալների վերլուծություն, թվային մարկետինգ, ծրագրավորում և այլն, տևողության ժամկետը կախված կլինի դասընթացից և ոլորտային ընտրությունից։

«Tech for Artsakh» նախաձեռնությունը լուծելու է արցախցի երիկտասարդների զբաղվածության հարցը՝ այդպիսով լուծելով կարևոր սոցիալական խնդիրներ ապագայի համար։

Leave a Response