Կյանքը de factoՀասարակություն

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ

620views

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձնաբուք է։

Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Response