Կյանքը de factoՀասարակություն

Մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

567views

Այսօր կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930թ.–ին, Թբիլիսիում։ Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է 1955թ–ից` որպես կինոօպերատոր: Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։Возможно, это изображение (2 человека)
Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։
Լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պարգևատրել են Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով:
Լևոն Աթոյանցին 2020թ.–ին 90–ամյակի կապակցությամբ այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։ Նա նաև պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով:

Leave a Response