Միջազգային

Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորման համատեղ աշխատանքների շուրջ

558views

Օգոստոսի 19-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման առաջընթացի մասին:

Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Leave a Response