Կյանքը de factoՀասարակություն

Տեղի ունեցածը գնահատում ենք որպես մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մասին․ Ժուռնալիստների միությունը՝ իմքայլական պատգամավորի կողմից լրագրողի հեռախոսը խլելու միջադեպի մասին

1kviews

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր իշխանության ներկայացուցչի կողմից արձանագրվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հերթական աղաղակող դեպքը. իշխող «Իմ քայլը» խմբակցության մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մաս:

Նման հանցագործությունները հնարավոր են դառնում նաև մամուլի դեմ ուղղված նախկին ապօրինությունների, անպատժելիության և համարժեք իրավական գնահատականների բացակայության պառճառով: Հայաստանի Ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է տեղի ունեցածի առնչությամբ իրականացնել օբյեկտիվ քննություն` համարժեք իրավական հետևանքներով, իսկ ԱԺ նախագահից` կատարվածը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննության առարկա:

Հակառակ դեպքում հասարակությունն ու մամուլը կեզրակացնի, որ իրականությանը համապատասխանում են սույն սանձարձակ պատգամավորի` ամենաթողության ինդուլգենցիա ունենալու մասին տեղեկությունները»:

Leave a Response