Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով

3.5kviews

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր կայացրել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ըստ 2010 թվականի ապրիլի 1-ի և սեպտեմբերի 9-ի դիմումների, որոնք առնչվոմ են հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Դատարանը որոշել է, որ խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենիցիայի» 11 և 5.1 հոդվածները, որոնք առնչվում են Փաշինյանի ազատությանը և անձնական անձեռնմխելիությանը, հավաքների ազատության իրավունքին և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությանը։

Նշվում է, որ հայցվորը բոլոքել էր, որ իր ազատազրկումը 2008 թվականի մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում անօրինական է եղել:

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը:

Leave a Response