Մոսկվայում Մուրադովի գլխավորությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանային խնդիրները
2.6k
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում կայանալիք բանակցությունների շրջանակում կքննարկեն սահմանային գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, գրում է «SputnikArmenia»-ն՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին։
Այսօրվա բանակցություններին հայկական կողմից կմասնակցեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, ադրբեջանական կողմից՝ արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ռուսաստանը կներկայացնի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը․ նա մի քանի օր է, ինչ Մոսկվայում է, զբաղված է հանդիպման նախապատրաստական աշխատանքներով։
add a comment