
834views
Ամերիկյան Falcon 9 հրթիռակրի արձակումը Dragon բեռնատար տիեզերանավով հետաձգվում է մինչև օգոստոսի 29-ը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի հաղորդագրությանը, նման որոշում է կայացվել եղանակային պայմանների պատճառով:
«Եղանակային պայմանների պատճառով SpaceX ընկերության այսօրվա առաքելությունը հետաձգվում է, որի շրջանակում նախատեսվում էր ուղեբեռ տեղափոխել», — ասվում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Արձակումն այժմ նախատեսվում է իրականացնել օգոստոսի 29-ին՝ երևանյան ժամանկով 11:14-ին:
add a comment