ԳլխավորԺամանց

Նախածննդյան հոգեբանություն

6.1kviews

Հղիությունը կախարդական շրջան է շատ կանանց համար: Այնուամենայնիվ, մենք հակված ենք մեծ ուշադրություն դարձնել հղիության ֆիզիկական կողմին և մոռանալ հոգեբանական կողմի մասին: Նախածննդյան հոգեբանությունը հասկանալն իրականում շատ կարևոր է:

Սա հոգեբանության մի ոլորտ է, որն ուսումնասիրում է այն հոգեբանական փոփոխությունները, որոնց միջով կանայք անցնում են բեղմնավորումից մինչև հետծննդաբերական շրջան: Մինչ երեխայի ծնունդն ապագա մայրերը բախվում վախերի մի ամբողջ շարքի: «Ամեն ինչ կարգին կլինի՞: Ի՞նչ անել, եթե մենք ուլտրաձայնային համակարգում ինչ-որ բան սխալ ենք տեսնում: Բժիշկը տարօրինակ դեմք ուներ. Ինձանից ինչ-որ բան թաքցնում են»: Մայրությունը արմատական փոփոխություն է. իհարկե դա գալիս է վախի, անապահովության և սթրեսի հետ միասին: Այնքան բան կարող է սխալ ընթանալ. վաղաժամ ծնունդը, հատկապես տրավմատիկ ծնունդը, կրծքով կերակրումը, երեխայի հետ կապի հաստատման փուլը, բեղմնավորման խնդիրները…

«Անկախ նրանից, թե ձեր հղիությունը մանրակրկիտ պլանավորված է եղել, բուժումների արդյունք է, կամ պատահել է անակնկալ, մեկ բան հաստատ է` ձեր կյանքը երբեք նույնը չի լինի »: -Կատրին Ջոնս-

Նախածննդյան հոգեբանությունը ներառում է նաև ընտանիքը: Մենք խոսեցինք նախածննդյան հոգեբանության մասին, քանի որ այն վերաբերում է մորը: Բայց պետք է ներառենք նաև մյուս ծնողին ու ընտանիքը: Նախածննդյան հոգեբանությունն օգնում է.

Մինչ բեղմնավորումը. միգուցե զույգը դժվարություններ ունի բեղմնավորման հետ և այժմ պետք է անցնի բուժման փուլ: Սա իր հետ բերում է ճնշման և սթրեսի հսկայական քանակ: Նախածննդյան հոգեբանությունն աշխատում է զույգերի պատկերացումների հետ ՝ երեխաներ ունենալու վերաբերյալ, երբ պարզ է դառնում, որ հղիությունն անհնար է: Այն կարող է նաև օգնել, որ ապագա ծնողներըլուծեն իրենց անցյալի խնդրիները, ինչպես օրինակ աբորտը կամ վիժումը:

Հղիության ընթացքում. առաջնածին հղիները կարող են շատ վախենալ ծննդաբերությունից: Անհանգստությունը տարածված արձագանք է և մի ոլորտ, որտեղ նախածննդյան հոգեբանությունը կարող է օգնել: Այն կարող է հանգստացնել մոր նյարդերը այնպիսի միջոցներով, ինչպիսիք են շնչառական տեխնիկան, վախն ու սթրեսը կառավարելու գործիքները:

Ծննդաբերությունից հետո. ծննդաբերությունը կարող է տրավմատիկ լինել, եթե երեխանյի դիրքը ճիշտ չի եղել կամ եթե անհրաժեշտ է եղել կատարել Կեսարյան հատում: Այս դեպքում հոգեբանական աջակցությունը կենսական նշանակություն կունենա մոր համար՝ հետծննդյան դեպրեսիայից խուսափելու, ինչպես նաև մոր և երեխայի մեջ ճիշտ կապ հաստատելու համար:

Ընտանիքի համար. Երեխայի մուտքն ընտանիք փոխում է ոչ միայն մոր, այլև նրա զուգընկերոջ և ամբողջ ընտանիքի կյանքը: Այս փոփոխությանը հարմարվելը միշտ չէ, որ հեշտ է: Նախածննդյան հոգեբանությունն առաջարկում է գործիքներ և ուղեցույցներ ինչպես ծնողների, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների համար `օգնելով նրանց կարգավորել այդ ամենը և հարմարվել իրենց նոր իրականությանը:

Նախածննդյան հոգեբանությունը շատ բան ունի առաջարկելու ինչպես հղիության յուրաքանչյուր փուլում, այնպես էլ հետծննդյան ամբողջ ժամանակահատվածում: Նպատակը՝ երջանիկ, առողջ երեխա և մայր:

gmpress.am-ի փոստից

Անուշ Մխիթարյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, մագիստրատուրա, հոգեբանություն 1-ին կուրս

Leave a Response