Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի կետեր, մշակութային, հասարակական վայրեր կայցելեն միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում
Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ և հասարակական այլ վայրեր քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանը համաձայնեց՝ այդ սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց իրենք նժարի վրա են դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում են, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել։
«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տան»,-նշեց Ավանեսյանը։
Նա ասաց նաև, թե թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում դիմակների կրումն արդյունավետ է, կորոնավիրուսի տարածումն էականորեն նվազում է։