Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 907, մահվան՝ 20 նոր դեպք

5.8kviews

Հայաստանում հոկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 907 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 264 690-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 5372 է:

 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1214 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6586-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 669 է, ընդհանուր առողջացածներինը՝ 244010, փաստացի բուժվողներինը՝ 14094 (մեկ օրում ավելացել է 218-ով): Մեկ օրում արվել է 13804 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1747530 թեստ:

Leave a Response