Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1331 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 205-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 5529 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1227 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6756-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 894 է, ընդհանուր առողջացածներինը՝ 247 553, փաստացի բուժվողներինը՝ 16 896: Մեկ օրում արվել է 8428 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 797 516 թեստավորում: