Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև խնամքի արձակուրդում չգտնվողները
12.1k
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝
📌մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
✅ գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն),
📌 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
✅խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):
add a comment