Կյանքը de factoՀասարակություն

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում նռնակ է հայտնաբերվել

1.6kviews

Մարտի 18-ին, ժամը 12։55-ին տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Leave a Response