Առողջապահություն

Նշվել են «Օմիկրոն» հիմնամանրէի նոր ախտանշանները

755views

Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով ախտահարվածների մոտ ի հայտ եկող ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, բժիշկը հայտարարել է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում է շատ թեթեւ ձեւով, բայց որեւիցե բան պնդելը դեռ վաղ է:

«Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել է Պիլեյը:

Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Leave a Response